|
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ
ՙԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (այսուհետ` Հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարի հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, հիմնադրվել է 2001թ. սեպտեմբերի 22-ին: Հիմնադրամի հիմնադիրն է` Հայաստանի Հանրապետությունը, պետական լիազորված մարմինը` ՀՀ արդարադատության նախարարությունը: Հիմնադրամի շահառուներն են. ՀՀ դատապարտյալները: Հիմնադրամն ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը: Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Հիմնադրամն իր կանոնադրությանը համապատասխան, սեփականատիրոջ իրավունքով, իրականացնում է իր ունեցվածքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը: Հիմնադրամը, ՀՀ-ում տեղակայված քրեակատարողական բոլոր հիմնարկներին կից, ունի մասնաճյուղեր և կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ՀՀ-ից դուրս, որոնք իրավասու են հանդես գալու Հիմնադրամի անունից` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումով հաստատված կանոնադրություններին համապատասխան: Հիմնադրամի հիմնական նպատակներն են. դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը. քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի զարգացումը. քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական և կենցաղային պայմանների զարգացումը. քրեակատարողական ծառայության աշխատողների մասնագիտական մակարդակի բարձրացունը. դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացումը. Հիմնադրամն անձամբ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, որի տեսակներն են. քրեակատարողական համակարգում օգտագործվող 1.Առանձնահատուկ մետաղյա կառուցվածքների արտադրություն փշալարերի և թույլ տեսանելի մետաղալարերի /Ծկի/արտադրություն, մետաղե մահճակալների արտադրություն, ցեմենտ-բետոնյա տարբեր չափերի միջնորմային սալիկների արտադրություն, կիսաթանկարժեք քարերից տարբեր իրերի արտադրություն, 2.Թեթև արդյունաբերության ճյուղից կար ու ձևի և կոշիկի արտադրություն, փայտամշակման կահույքի արտադրություն, 3.Սննդարդյունաբերության ճյուղից հացի և հացամթերքների ու հրուշակեղենի արտադրություն, ապրանքամանների /ՁՈՐՈ/ արտադրություն, կաթնամթերքի մսամթերքի արտադրություն, 4.Գյուղատնտեսության ճյուղից հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցում այգեգործություն և բերքի վերամշակում անասնապահություն, թռչնաբուծություն և մեղվաբուծություն Հիմնադրամը կարող է իրականացնել օրենքով չարգելված, կանոնադրությամբ սահմանված ցանկացած տնտեսական գործունեություն: Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է Հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին: Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար Հիմնադրամը` համագործակցում է համանման այլ կազմակերպությունների հետ (այդ թվում օտարերկրյա) համագործակցում է պետական և հասարակական կազմակերպությունների հետ Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի` 1. անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին, 2. հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ, 3. կատարել կանոնադրության փոփոխություններ. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին: Հիմնադրամին օգնություն ցուցաբերող անձինք (այդ թվում` Հիմնադրամի հիմնադիրը) իրավունք ունեն. ա) մասնակցել Հիմնադրամի գործունեության բոլոր ուղղություններին. բ) Հիմնադրամի կառավարման մարմինների կողմից, ինչպես նաև կնքված պայմանագրերով սահմանված պայմաններով Հիմնադրամի խնդիրներին ու նպատակներին համապատասխան ստանալ խորհրդատվական, փորձագիտական, միջնորդական, գիտատեխնիկական և այլ օգնություն գ) Հիմնադրամի միջոցով ստեղծել և զարգացնել երկկողմ և բազմակողմ կապեր դ) Հիմնադրամի կողմից նրա իրավունքների, իրավական և տնտեսական հնարավորությունների շրջանակներում օգտվել սեփական շահերի պաշտպանությունից ե) ցանկացած ժամանակ դադարեցնել իրենց մասնակցությունը Հիմնադրամի աշխատանքներին Հիմնադրամը վարում է իր գործունեությանը աջակցող անձանց ռեեստր Հիմնադրամին աջակցող անձինք պարտավոր են ա) Հիմնադրամի ծրագրերի և միջոցառումների իրականցման ժամանակ գործել Հիմնադրամի կանոնադրության պահանջներին խիստ համապատասխան, բ) չտարածել Հիմնադրամի գործունեության մասին գաղտնի տեղեկություններ, գ) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս պատճառել Հիմնադրամին: Հիմնադրամի կառավարման մարմիններն են` Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի գլխավոր տնօրենը Հիմնադրամի գույքի և միջոցների ձևավորման աղբյուր կարող են լինել` ա) հիմնադրի ներդրումները. բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները. գ) դրամական մուտքերը պետական բյուջեից. դ) դրամաշնորհները. ե) Հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները. զ) հանգանակությունները` միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում), է) օրենքով չարգելված այլ միջոցները: Հիմնադրամի սեփականությունն է համարվում իր կողմից ստեղծված, ձեռքբերված կամ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հանձնված ունեցվածքը, ներառյալ` դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթերը և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները; Հիմնադրամի ամբողջ ունեցվածքը, տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները համարվում են նրա սեփականությունը և չեն կարող որպես շահույթ հատկացվել Հիմնադրամի հիմնադրին: Հիմնադրամը իրականացնում է իր ունեցվածքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը միայն այդ գույքի նշանակությանը համապատասխան և միայն Հիմնադրամի կանոնադրական խնդիրների և նպատակների իրականացման համար: Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորվոծ` փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ: Հիմնադրամը, ՀՀ Կառավարության մի շարք որոշումներով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով քրեակատարողական հիմնարկներից ստացել է կապիտալ վերանորոգման կարիք ունեցող արտադրական տարածքներ, մեքենա-սարքավորումներ, որոշակի անասնագլխաքանակ, ինչպես նաև օգտագործման պիտանի հողատարածքներ (վարելահողեր, պտղատու այգիներ) Աբովյանի, Ախուրյանի և Մեղրիի տարածաշրջաններում: |

